- 歌曲
- 时长
简介
ԽՈՍՔԿԱՊ / MATCHMAKING Հեյ, տեսել է ու հավանել է, Հեյ, ասել են, որ շատ ղոչաղ է: Հեյ, հարազատով հավաքվել են, Հեյ, աղջկան մեր հավանել են: Հեյ, հիմա խոսեք, … շնորհավորենք: Հեյ, մնում է, որ համաձայնեք: Համա թե էն չէ, Մի քիչ էլ կարճ է, Գրպանին նայենք, Մեր խոսքը ասենք: Աման-աման, ինչ անենք, Աման-աման, նշանենք, Աման-աման, դե խոսեք, Էդ կոնյակն էլ հրես հանեք: Նվիրած մատանին, մատանին Սպիտակ ոսկուց է, չէ արծաթից է, Սպիտակ ոսկուց է, չէ արծաթից է: Մատանու քարերը, քարերը Ադամանդից են, չէ հա ստից են, Ադամանդից են, չէ հա ստից են: Խոսում են, խոսում, Բերանները շարժվում էն, Խառնվում, չեն փակվում, Խանգարում, չեն լռում: Բամբասում, մեջ ընկնում Էս հարցը շատ լուրջ քննարկում է պահանջում, Մենակով չեն լուծում, Առանց մեզ չի լինում, Առանց մեզ չի լինում: Նշանեցին մեր Մարոյին, Տվին չոբան էն Կարոյին… Matchmaking Hey, he saw her and liked her, She’s said to be good at everything. Hey, all relatives gathered, They liked our girl. Hey, now say something, Let’s congratulate, You just have to give your consent. But we guess he is not what we want, And he is short, Let’s check his pocket And make our decision. Uh, what shall we do? Uh, shall we engage them? Uh, so, come on, say something And bring the cognac. - The ring they brought is made of white gold, – No, it’s made of silver, - It’s white gold, – No, it’s silver. -There are diamonds on the ring, -No, those are fake, -Those are diamonds, -No they are fake. They keep on talking, Mouths move, They mingle and don’t shut up, They impede, never stop, They gossip, interfere. This problem needs a serious discussion, It can’t be solved on it’s own, It can’t be solved without us, It can’t be solved without us. They engaged our Maro with the shepherd Karo… ԽԱՂԵՐՍ / MY GAMES Գուլպայիս ծակը մեծ, Ժամանակ չկա, Որ կարեմ, կարկատեմ, Թել ասեղ չկա: Գազազեմ, վազվզեմ, Փոշին թափ տամ, Քո սազին կսազեմ, Աչքս խուփ կտամ: Շորերը` նորերը Հագել եմ, տես, Պարանից լվացքը փռել եմ , տես: Սուս արա, փուս արա, Տես թե ինձ չբռնեն, Ախ արա, վախ արա, Թե չէ ինձ կտանեն. Շպարս կլվանամ` Պատկերս արևին կհասնի, Գույները, բույրերը, Հետքերը դեմքիս էլ չեմ թողնի: Դե քնեմ, քուն մտնեմ, Վերմակս փափուկ ու սիրելի, Երազում երազեմ, Տեսնեմ, թե ով ինձ ջուր կբերի: Առավոտ, Լուսացավ, Արթնացա, Վեր կացա: Վերմակս կփռեմ, Արևին կտամ, Փողոցը ջրջնեմ, Շեմքին ծափ կտամ: Մազերս, նազերս Շաղ տամ, պար կգամ, Կտուրին կնստեմ, Ես քեզ ման կգամ: Այտերս կարմիրով ներկել եմ, տես, Բերանիս շաքարը քսել եմ, տես: Սուս արա, փուս արա, Տես թե ինձ չբռնեն, Ախ արա, վախ արա Թե չէ ինձ կտանեն. Լուսնի հետ խաղ անեմ, Շողերը շվաքիս չեն հասնի, Քարեր կհավաքեմ, Մանյակներ կշարեմ փիրուզի, Ալյուրն ու փոխինձը Դնեմ գոգին իմ պատուհանի, Երթիկից կնայեմ, տեսնեմ` ով մեր տան մոտով կանցնի: Առավոտ, Լուսացավ, Արթնացա, Վեր կացա: Սուս արա, փուս արա… My Games There’s a big hole on my sock, There’s neither time Nor thread and needle to stitch it. I’ll go mad, run here and there To clean the dust, To close my eyes and tune to your song. See, I’ve put on my new clothes, I’ve hung the laundry from the rope. Hush, hush please, Or they will catch me, Be concerned Otherwise they will take me away. I’ll clean my make up, My face will resemble the Sun, I’ll not leave colors, odors and traces on my face. So I’ll sleep, My blanket soft and lovely, And will dream about the one who’ll give me water. Morning. There’s light, I woke up, I got up. Hush, hush please… I’ll lay my blanket in the sun, I’ll water the yard, I’ll clap at the door step. I’ll let my hair down and dance, I’ll sit on the roof and look for you. Look, I’ve reddened my cheeks, I’ve put sugar on my lips. Hush, hush please, Or they will catch me, Be concerned Otherwise they will take me away. I play with the moon, Its rays can’t reach my shade, I collect stones To make an emerald necklace, I’ll put the flour and bake halva on the windowsill, And look through the window To see who’ll pass near my house. Morning. There’s light, I woke up, I got up. Hush, hush please… LIMBO Just a feeling… ever been sensed,, not an anger and not a joy, not a hatred, not enmity, not a regret and not a love. What’s the feeling? Like a limbo. Get release… Just a full need to understand, to live, to breath, to justify, just a hope for a brighter ray To make them shine, to make them blind… Just a hope, just a joy, just a need to make them shine.. Just a full, just regret,, just to live… make them blind.. What’s the feeling? Like a limbo. Get release… ՌԵՆԵՍԱՆՍ / RENAISSANCE Իմ ծաղկե փնջեր Հյուսքիս կապել եմ, տես, Հեռուներից եկող իմ ամպե’ր, Տարե’ք նրանց խաղը մեր: Շրջան, շրջան բռնենք, Շորորվենք… Ախ թե, եթե… նրանց տուն բերես… Տես, ոսկե ծամեր Ծաղկով պատել եմ, տես, Հեռուներից եկող առունե’ր, Տարե’ք նրանց երգը մեր: Շրջան, շրջան բռնենք, Շորորվենք… Ախ թե, եթե… նրանց տուն բերես… Renaissance The bunch of flowers I have put in my hair. Blue clouds, coming from far away, Take our game to them! Let’s do a circle dance, Let’s swing… If only you could bring them home!!! See my golden hair With flowers in it, Rivers, coming from far away, Take our songs to them! Let’s do a circle dance, Let’s swing… If only you could bring them home!!! ՀԱՐՍ / BRIDE Այսօր քո տոնն է, սիրելիս, Անձրև ու թոն է տիրել ինձ. Այսօր քո տոնն է, սիրելիս, կգամ ես, Կհագնեմ քամու կոշիկներ, ահա տես, Կոշիկներ քամու, որ հասնեմ, հասնեմ քեզ: Փեսացու պարոնն ինձ այսօր չի հիշել, Թևանցուկ քեզ հետ, քո կողքին ուրիշն էր, Օձի պես ճերմակ փաթաթվել ու քեզ իշխել: Քեզ համար դանակ եմ բերել, Քեզ կտամ թևեր որ թռչես վեր… Ես անկոչ հյուր եմ, կողմնակի այլ մոտիվ, Ճերմակ եմ հագել, ճերմակ եմ ես լրիվ, Ինքնակոչ հարս եմ դարձել ես` ալտերնատիվ, Ախ, նայիր, կարմիր անձրև է, կարմիր ձյուն, Շորերս ճերմակ դարձել են ալ արյուն, Փեսացու, դիակ իմ, միակ իմ փրկություն: BRIDE It is your day today, my darling, Rain and fog have gulped me. It is your day today, my darling, I will come, I will wear shoes made of wind, you will see, Shoes made of wind to reach you. My mister groom hasn’t remembered me today, Today someone else was walking with you arm in arm, She coiled round you like a white snake and possessed you. I have brought you a knife, I will give you wings so you can fly… I’m an unexpected guest, some kind of motive, I am wearing white, I’m all in white, I’ve became a self-confessed alternative bride. Uh, see, the rain is red, the snow is red, My white dress is drenched in red, You, my groom, my corpse, my salvation. ՀԵՔԻԱԹ / FAIRYTALE Երեք հեքիաթ գրպանիս մեջ, Երկուսը` ինձ, Մեկը տամ քեզ: Լսի’ր, ասք ասեմ, Արի քեզ պատմեմ, Լսի’ր` ինչ եղավ, Արի հեքիաթեմ: Ականջդ բաց արա’, Ասեմ, լսես, Ասողին լսող է պետք: Հեքիաթներ կպատմեմ նոր, Եվ ամեն օր բերեմ անդորր, Կասեմ կողքիդ օրոր: Երեք խնձոր Վերից ընկավ, Երեք հերոս Նորից նոր կյանք առավ: Հերոսները թևեր առան, Քամի դառան, Նորից երկինք թռան: Ջրահարսն ուրախացավ, Պոչը ջրում մոռացավ, Ոտի հետքը չորացավ, Սեր փնտրելու հեռացավ: Բայց կախարդը էն պառավ, Բախտի թելը վարն առավ, Յարին փնրեց չգտավ, Էլի ջուրը նա մտավ: Երեք խնձոր վերից ընկավ, Հեքիաթի պես պատմեցի քեզ: Լսի’ր, ասք ասեմ, Արի քեզ պատմեմ, Լսի’ր` ինչ եղավ, Արի հեքիաթեմ. FAIRY TALE Three fairy tales In my pocket, Two for me, One for you. Come close, I want to tell you something. I want to tell you a story. Listen to what happened. Listen to my fairy tale. Open your ears, I need a listener to my story. Every day I’ll tell you new fairy tales, Bring serenity And cradle you. Three apples fell from above, Three heroes came to a new life. The heroes obtained wings, They became a wind And flew back. The mermaid rejoiced , Forgot her sea tail in the sea, Her footprint dried up, She went to find her love. But the cruel witch Cursed the mermaid. She couldn’t find her prince, Had to dive back into the water. Three apples fell from above, I told you them as if a fairy tale. ԱՆԵՐԵՍ / IMPUDENT Չեմ ուզում տխրես, Ես եմ աներես, Որ ժպտում եմ, հա ժպտում, հա ժպտում, Դու չես դիմանում: Չեմ ուզում գնաս, Ես եմ աներես, Որ մնում եմ, հա մնում, հա մնում, Դու չես դիմանում: Չեմ ուզում գնաս, Դու չես դիմանում: Քո թույնը, բույնը, սպեղանին ես եմ…ես եմ, Քո տունը, քունը, ակունքը, ես եմ… ես եմ: Զարթնի~ր, Արթնացի~ր, Ա~խ, լսի~ր, Եկել եմ հիմա դարման անեմ, Կերգեմ, ուզում ես` կժպտամ, Ուզում ես` կպարեմ, Միայն դու շուտ լավանաս… Իմ յարա, յարա, Քո յարան եմ, Արև մի արի, Ես եմ դուրս գալիս: Դիմացիր կեսիդ, եսիդ… Աներես, աներես եմ ես… Դիմացիր քո կեսին, Աներես, աներես… աներես եմ… Քո թույնը, բույնը, սպեղանին ես եմ…ես եմ… THE IMPUDENT I don’t want you to be sad, I am the one who’s impudent, I keep smiling, yet I smile, still I smile, You can’t hold your ground. Don’t want you to leave, I know I am impudent, I keep staying here, I’m still here, You can’t hold your ground. I’m your bane, Your nest, Medicine, You know I am. I’m your home, Your rest, The source, You know I am. Now wake up, Stir up, Uh, listen, I am here to heal you, If you want I will sing, If you need I will smile, If you ask I will dance, For you to rejuvenate. You are my pain, my pain, I am your pain. Leave the sun aside, I am coming out. Tolerate your half, your ego, I am impudent. I’m your bane… ԾՈՎ ԾԻՐԱՆԻ / APRICOT SEA Ծով է… Ծով ծիրանի… Սով սեյրանի… Տաք են, մոտ են, Ի~նչ երանի, Թաց են, բաց են, Ի~նչ երանի… Ես քեզանոտ եմ… Ինչ ամոթ է… Դու ինձանոտ ես… Ինչ անօդ է… Ծով է… Ծով ծիրանի, Այգու մեջը վառա~, Սով ծարավի, Մի կում անուշ արա~… Բար է, հար է, Ի~նչ երանի, Թավ է, բավ է, Ի~նչ երանի… Ես քեզանոտ եմ… Ի~նչ ամոթ է… Դու ինձանոտ ես… Ա~խ, ինչ տոթ է… APRICOT SEA The sea… Apricot sea.. Hunger for love… They are warm, close… What a relish… Wet, open… What a relish… I’m all by you… What a shame… You are all by me… What a vacuum… The sea… Apricot sea, Burning in the garden, Hunger of thirst, Enjoy a gulp… It is fruit, mowing down… What a relish… Lush, enough… What a relish… I’m all by you… What a shame… You are all by me… What a heat… ԱՐԹՆԱՑՈՒՄ / AWAKENING Իմն էր քաղցրությունը, Շուրջս օրորվում էր Ու բերում էր պարզ թմբիր: Իմն էին բոլորը, Ես վախեցա, Խորն էր անդորրը, Այդժամ ես կենդանացա: Ներկան անգո, Անցյալն անորոշ է դեռ, Գալիքը` կարծողական, Ես` անհամբեր, Մտքերս ցնդած են, Բնույթն է իմ թերահավատ: Հեգնի’ր ինձ: Իմն էր դառնությունը, Վաճառելն էր անհնար, Ում տայի այս ցասումը, Արձագանքը, որ մնար: Իմն էին բոլորը… AWAKENING Mine was the sweet Everything around was floating Bringing simple delight. Everything was mine I got scared The silence was deep That moment I revived. The present is nonexistent The past is not definite yet The future is questionable I’m impatient My mind is all over the place My nature is skeptical Speak ironically of me. Bitterness was mine Impossible to be sold Who would I give the agony To have only its echo? ԱՅՍՏԵՂ ԿՄՆԱՄ / I'LL STAY HERE Թերթում եմ մեկիկ-մեկիկ, Եզերքներն ահա ափիս, Ոտքիս տակ քամիներ եմ հավաքում, փայփայում, Գիշերներ իմ թևերի մեջ ամուր բարուրում: Տես, լուսինը տաք է, Ես կանգնել եմ վրան, Թուխ ամպերն ինձ օրորում են, Ինձ են պահապան: Տես, կապույտ երազը, Ես գտել եմ նրան, Այնտեղ գույները շատ պարզ են, Թե կուզես գնանք: Թողեք ինձ, ես լավ եմ, Ձեզ վաղուց եմ լքել, Շապիկները ձեզ համար են, Ինչու եք բերել: Ես արդեն հեռու եմ, Ամենիցդ հեռու, Իմ թևերը վերևում են, Էլ չեմ դառնալու… Թերթում եմ մեկիկ-մեկիկ, Եզերքներ ափիս մոտիկ, Ծովերը մերկանում են, Անհուններն են բացում, Հավքերը վարսերիս տակ են երգում, Անդորրում: Տես, ինչ լավն է օդը, Թափանցիկ է ու թարմ, Իմ ձեռքերը ամպոտվել են, Դարձել բալասան: Հազարան երազը, Ես բռնել եմ նրան, Հազարան ձայները իմն են Այստեղ կմնամ: I’ll Stay Here One by one I page through Coasts here in my arm, Gathering winds under my feet, fondling them all, Swaddling nights im my arms. Look, the moon is warm, I’m staying on it, Clouds аre swinging me, They protect me. Look, the blue dream, I’ve found it, Colours are plain there, We can go there together, if you want. Leave me, I’m all right, I’ve left you long ago, The straitjackets are for you, Why have you brought them? I’m already far away, Far away from all of you, My wings are in the height, I’ll not return… One by one I page through coasts Close to my palm, Seas uncover, open their depths, Birds sing in my hair, Bring serenity. Look,the air is fine, Transparent and fresh, My hands are cloudy, They are like a bulm. The wonder dream, I’ve caught it, Wonder voices are mine, I’ll stay here.